Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո, դժբախտաբար, Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ

12 Հուլիս, 2018 11:07
Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո, դժբախտաբար, Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը նախքան  ՆԱՏՕ-ի կենտրոնակայան մուտք գործելը, պատասխանելով լրագրողի հարցին, նշեց, որ  Հայաստանի նոր կառավարության առաջ ծառացած մարտահրավերը կառուցողական քաղաքականություն իրականացնելն է: Վարչապետի խոսքով՝  Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ կառուցողական քննարկումներ է ունեցել անվտանգության հարցերի շուրջ:

«Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո, դժբախտաբար, Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ: Դա պարզապես ագրեսիվություն չէ Հայաստանի դեմ, դա ագրեսիվ քաղաքականություն է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»,- ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին