Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանն աշխատանքից կազատի Սերժ Սարգսյանի խնամուն. «Հրապարակ»

12 Հուլիս, 2018 09:22
Արսեն Թորոսյանն աշխատանքից կազատի Սերժ Սարգսյանի խնամուն. «Հրապարակ»

«Հրապարակ».թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ առաջկա օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից կազատի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին․ քաղաքական որոշումը կայացված է վարչապետ-նախարար մակարդակում։

«Իրավական» հիմնավորումը ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներն են, որոնց նախարարը ձեռնամուխ էր եղել նշանակվելու պահից եւ ինչի մասին 2 օր առաջ խոսել է ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով խախտումների չափը՝ 1 մլրդ դրամ։ Նոր տնօրենը, ասում են, Թորոսյանի շրջապատից է լինելու, բայց անունը դեռ չեն հայտնում։

 

Լրահոս

Դիտել ավելին