Կարևոր իրադարձություններ

Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել ահաբեկիչների դեմ պայքարում

12 Հուլիս, 2018 00:06
Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել ահաբեկիչների դեմ պայքարում

Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ մարտերում զոհվել է սիրիական բանակի հայազգի զինվոր Հայկ Օքադիշյանը: Այս մասին իր թվիթերյան էջում հուլիսի 9-ին գրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը

«Տեղադրում եմ սիրիական բանակի հայազգի զինվոր Հայկ Օքադիշյանի հուղարկավորության տեսանյութը: Նա պաշտպանել է Սիրիան ահաբեկիչներից, մասնակցել է հայ համայնքի պաշտպանությանը: Շատ հայեր են զոհվել սիրիական բանակի շարքերում մարտնչելիս, այդ թվում և իմ ընկերները», - Twitter-ում գրել է Գերմանիայում բնակվող լրագրողը:

Ինչպես երևում է վերջինիս հրապարակած տեսանյութում, Հայկ Օքադիշյանի հուղարկավորության ժամանակ դագաղը պատված է եղել Սիրիայի և Հայաստանի դրոշներով:

 

Լրահոս

Դիտել ավելին