Կարևոր իրադարձություններ

Վարչապետը «Քարնեգի Եվրոպա» կենտրոնի փորձագետների և ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման իր տեսլականը

11 Հուլիս, 2018 18:17
Վարչապետը «Քարնեգի Եվրոպա» կենտրոնի փորձագետների և ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման իր տեսլականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում հանդիպել է Քարնեգի Եվրոպա կենտրոնի փորձագետների և ԵՄ պաշտոնյաների հետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Վարչապետը ներկայացրեց Հայաստանի ժողովրդավարական զարգացման իր տեսլականը, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների բնույթն ու ծագումնաբանությունը, պատասխանեց ներկաների հարցերին՝ կապված Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ»,- նշել է Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին