Կարևոր իրադարձություններ

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր նորընտիր Հրանտ Դավթյանը երդվեց

11 Հուլիս, 2018 11:55
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր նորընտիր Հրանտ Դավթյանը երդվեց

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին խորհրդարանում երդվեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր նորընտիր Հրանտ Դավթյանը։

«Հանուն համազգային նպատակների իրականացման ու հայրենիքի հզորացման, բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները»,-նշեց նա:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորական մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին 13-րդ արձանագրությունը, ըստ որի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի թափուր մանդատը շնորհվել է դաշինքի համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հրանտ Դավթյանին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին