Կարևոր իրադարձություններ

Պուտինի հետ հանդիպումն ավելի հեշտ կարող է լինել, քան՝ Մեյի հետ. Թրամփ

10 Հուլիս, 2018 23:12
Պուտինի հետ հանդիպումն ավելի հեշտ կարող է լինել, քան՝ Մեյի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է ավելի հեշտ լինել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ բանակցություններից։

 

«Ճիշտն ասած, Պուտինի հետ կարող է ավելի հեշտ լինել։ Ու՞մ մտքով կանցներ»,– ասել է նախագահը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Վլադիմիր Պուտինը որպես բարեկամ, թե թշնամի է ընկալվում, Դոնալդ Թրամփն ասել է. «Ես հիմա չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Միակ բանը, որում ես համոզված եմ, այն է, որ նա մրցակից է»։

Հիշեցնենք, որ Թրամփը հանդիպելու է Թերեզա Մեյի հետ հուլիսի 13-ին, իսկ Պուտինի հետ՝ հուլիսի 16-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին