Կարևոր իրադարձություններ

Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

10 Հուլիս, 2018 11:42
Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Այս մասին հարցը ներառված էր Կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Հարցը զեկուցեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: 

Վարչապետը շնորհավորեց նրան՝ պատասխանատու կարգավիճակի կապակցությամբ: «Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, ու ուզում եմ ընդգծել, որ այդ բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքներն ու օրինականության մյուս երեսը: Մենք պետք է 100 տոկոսով ապահովենք օրինականությունը: 

Ես հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն հենց այս տրամաբանությամբ կգործի»,-ասաց վարչապետը:

«Վստահեցնում եմ, որ բռունցքով ձեր վստահությունն արդարացնելու ենք, որևէ կաշկանդվածություն չունենք մեր լիազորությունների իրականացման մեջ»,- ի պատասխան ասաց Հայկ Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին