Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում նոր թղթադրամներ են տպվել երկրի նախագահի պատվին

09 Հուլիս, 2018 19:43
Թուրքիայում նոր թղթադրամներ են տպվել երկրի նախագահի պատվին

Թուրքիայում մեկ լիրա արժեքով նոր թղթադրամներ են տպվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվին, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Հաղորդվում է, որ նոր թղթադրամներն այսօր բաժանվելու են նախագահի պաշտոնում Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցող երկրների ղեկավարներին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը կայացել է Թուրքիայի խորհրդարանում կառավարության անդամների և պատգամավորների ներկայությամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 24-ին: Երկրի գործող առաջնորդը հաղթանակ է տարել առաջին փուլում՝ ստանալով ընտրողների 52,59 տոկոսի ձայնը:

 

Լրահոս

Դիտել ավելին