Կարևոր իրադարձություններ

Թաիլանդում 8-րդ երեխային են դուրս բերել հեղեղված քարանձավից, ծնողներին արգելվել է գրկախառնվել նրանց հետ

09 Հուլիս, 2018 19:30
Թաիլանդում 8-րդ երեխային են դուրս բերել հեղեղված քարանձավից, ծնողներին արգելվել է գրկախառնվել նրանց հետ

Թաիլանդի հյուսիսում գտնվող Թհանգ Լուանգ քարանձավից դուրս է բերվել 8-րդ դպրոցականը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Հաղորդվում է, որ փրկված երեխան գտնվում է դաշտային հիվանդանոցում, որը տեղակայվել է քարանձավի մուտքի մոտ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վեցերորդ փրկված երեխային տեղափոխող մեքենան հեռացել է քարանձավի մոտից:

Քարանձավում ջրհեղեղի պատճառով երկու շաբաթից ավելի արգելափակված պատանի ֆուտբոլիստներին և նրանց մարզիչին դուրս բերելու համար իրականացվող փրկարարական աշխատանքները վերսկսվել են նախօրեին:

Հաղորդվում է նաև, որ քարանձավից դուրս եկած տղաների ծնողներին արգելել են գրկել նրանց: Աղբյուրի տվյալներով՝ հարազատներին առաջիկա ժամերին թույլ կտան տեսնվել երեխաների հետ, սակայն նրանց հետ գրկախառնվել կամ համբուրել նրանց չի թույլատրվում:


Արգելքը կվերանա, երբ ավարտվեն բոլոր բուժհետազոտությունները: Նշվում է, որ տղաները լիովին առողջ են երևում, սակայն բժիկները դեռևս զննում են նրանց:

 

Լրահոս

Դիտել ավելին