Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳ նախարարը լիբանանցի խոշոր ձեռնարկատիրոջ ներկայացրել է շփման գծում իրավիճակը

09 Հուլիս, 2018 15:21
Արցախի ԱԳ նախարարը լիբանանցի խոշոր ձեռնարկատիրոջ ներկայացրել է շփման գծում իրավիճակը

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության  արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է լիբանանցի ձեռնարկատեր Նիկոլյա Աբու Ֆայսալին։

Մասիս Մայիլյանը ողջունել է Նիկոլյա Աբու Ֆայսալի այցը՝ ընդգծելով հանրապետության տնտեսական ներուժին ծանոթանալու կարեւորությունը։

Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արտաքին տնտեսական կապերի զարգացումը եւ օտարերկրյա ներդրումների ներգրավումը արտաքին գործերի նախարարության եւ հանրապետության շահագրգիռ կառույցների առաջնահերթություններից են, եւ այդ խնդիրների համապարփակ իրականացման նպատակով Արցախի իշխանությունները հետեւողական քայլեր են ձեռնարկում՝ ուղղված հանրապետությունում տնտեսական գործունեության եւ ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման համար կայուն եւ թափանցիկ պայմանների ապահովմանը։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը լիբանանցի ձեռնարկատիրոջն է ներկայացրել  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ անվտանգության եւ Արցախի խաղաղ զարգացման համար պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Նիկոլյա Աբու Ֆայսալը Լիբանանում գյուղատնտեսական ոլորտի խոշորագույն ձեռնարկություններից մեկը  համարվող «Gardenia Grain D’Or» ընկերության հիմնադիրն է։ Ընկերությունը ներկայացված է աշխարհի 50 երկրներում։

 

Լրահոս

Դիտել ավելին