Կարևոր իրադարձություններ

Սիրիայում, առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության, սկսել են վերականգնել Պալմիրայի քանդակները

09 Հուլիս, 2018 11:42
Սիրիայում, առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության, սկսել են վերականգնել Պալմիրայի քանդակները

Դամասկոսի ազգային թանգարանի աշխատակիցները և ոչ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներն են սկսել զբաղվել հին Պալմիրայի քանդակների վերականգնմամբ, որոնք փրկվել են ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն») ահաբեկիչներից։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով թանգարանի տնօրեն Մահմուդ Ալի Համուդին։

Հուշարձանների վերականգնման համար գումար է հատկացրել Սիրիայի կառավարությունը։ Վերականգնմամբ 8 մարդ է զբաղվում։ Ահաբեկիչների կոտրած քանդակները կտոր առ կտոր են հավաքավում, ինչն աշխատանքն ավելի քրտնաջան և բարդ է դարձնում։

Մարտական գործողությունների ժամանակ թանգարանը չի գործել։ Այն նախատեսում են բացել 2 ամիս անց։

 

Լրահոս

Դիտել ավելին