Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը փորձում է Թուրքիային իր կողմը քաշել. ՆԱՏՕ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

08 Հուլիս, 2018 23:00
Ռուսաստանը փորձում է Թուրքիային իր կողմը քաշել. ՆԱՏՕ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանը փորձում է Ամերիկայի շատ դաշնակիցների իր կողմը քաշել, այդ թվում՝ Թուրքիային։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը՝ Fox News-ին տված հարցազրույցում։

«Ես իրոք կարծում եմ, որ Ռուսաստանը փորձում է իր կողմը քաշել Թուրքիային, նրանք մեր շատ դաշնակիցների են փորձում իրենց կողմը տանել։ Նրանք ցանկանում են ապակայունացնել համաշխարհային պատմության մեջ ամենաուժեղ պաշտպանական միությունը և դա ՆԱՏՕ–ն է»,– ասել է նա։

Fox News-ի եթերում հանդես է եկել նաև սենատոր–հանրապետական Լինդսի Գրեհեմը։ Խոսելով Թուրքիայի մասին՝ նա նշել է, որ Անկարան մնում է Վաշինգտոնի դաշնակիցը։

«Մենք Թուրքիայի կարիքն ունենք, և նրանք էլ՝ մեր կարիքը»,– եզրափակել է սենատորը։

 

Լրահոս

Դիտել ավելին