Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    553
    561

  • RUB

    7,45
    7,7

Կարևոր իրադարձություններ

Դեռ հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մակարդակի հանդիպումներ է ունենալու Բրյուսելում. «Հրապարակ»

07 Հուլիս, 2018 09:36
Դեռ հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մակարդակի հանդիպումներ է ունենալու Բրյուսելում. «Հրապարակ»

«Երեկ դեռ հայտնի չէր, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մակարդակի հանդիպումներ է ունենալու հուլիսի 11-12-ին Բրյուսել կատարելիք այցի ընթացքում։ Մասնակցելո՞ւ է նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ստորագրելո՞ւ է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կողմից ընդունելիք կոմյունիկեն, ուր, որպես օրինաչափություն, ամրագրվում է տարածքային ամբողջականության նորմը, ինչի պատճառով շատ դեպքերում Հայաստանը հրաժարվել է մասնակցել այդ գագաթնաժողովներին։ 

Հանդիպելո՞ւ է նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլդենբերգի հետ, ինչի մասին ակնարկել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ջ․ Ապպաթուրայը։ Հիշեցնենք նաև, որ իր հերթին ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին էլ ասել էր, որ Փաշինյանին անչափ ջերմ կընդունեն Բրյուսելում։ 

Հայտնի է, որ Փաշինյանն անպայմանորեն մեկնելու է Բրյուսել․ մեր այս բոլոր հարցերին ի պատասխան՝ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասաց․ «Բրյուսել կատարելիք այցի ընթացքում ՀՀ վարչապետի ունենալիք հանդիպումների մասին առավել մանրամասն կհայտնենք լրացուցիչ։ Այս պահին կարող ենք հաստատել միայն, որ նա հանդիպումներ է ունենալու ԵՄ ղեկավարության հետ»։ 

Ի դեպ, այս օրերին ՌԴ-ում է գտնվում ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը փորձում է ռուսական մի շարք փորձագիտական շրջանակների հետ հանդիպումներում բացատրել, որ որևէ վտանգ պետք չէ սպասել այդ այցից։ Մեծ ջանքերի շնորհիվ հաջողվել է կազմակերպել նրա հանդիպումը ՌԴ ԱԱԽ քարտուղար Ն․ Պատրուշևի հետ, ինչի մասին երեկ նա հպարտորեն հայտարարեց իր էջում»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին