Կարևոր իրադարձություններ

ՕԳԱՆ ծրագիրը մտադիր է Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը

06 Հուլիս, 2018 16:17
ՕԳԱՆ ծրագիրը մտադիր է Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը

 «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆծրագիրը  ֆինանսավորվում է Եվրոպական Միության և համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից`ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնիցՕԳԱՆ ծրագրի նպատակն է Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը՝ նպաստելով ոլորտի իրավական ու օրենսդրական դաշտի բարելավմանըՄԿՈՒ հաստատություններում կրթական ուսումնական ծրագրերի մշակմանըօրգանական արտադրանքի և վերամշակման ծավալների ավելացմանըինչպես նաև տեղական ու միջազգային շուկաներում հայկական օրգանական արտադրանքի հաջող իրացմանը:Ծրագրում ներգրավված են փոքր ֆերմերներֆերմերային խմբեր և վերամշակողներ:

 Ծրագրի շահառուներից է Պողոս Հովհաննիսյանըով Բյուրականումծրագրի կողմից տրամադրված տնամերձ ջերմոցումիր աշխատասեր ընտանիքի հետ սկսել է արտադրել օրգանական ելակ։ Արդյունքումծրագիրը դարձել է նաև յուրահատուկ էկո-զբոսաշրջային ֆերմա,որտեղ երեխաներն ու մեծահասակները ծանոթանում են օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդներին ու համտեսում անուշահամ ելակորում չկան թունաքիմիկատներ,գունանյութերսինթետիկ պարարտանյութեր և այլ հավելումներորոնք բացասական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի և մարդու առողջության վրաՕրգանականը դյուրին է դարձնում հակաօքսիդանտների ընդունումը և ունի Օմեգա-3՝ օգտակար ճարպային թթուն:

«Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի մեկ այլ շահառու` Հայկազ Սիմիկյանը,  Լոռու մարզի «Արչուդ Ֆուդ» ընկերության հիմնադիրն է և իր գործունեության կարևորագույն առաքելությունն է համարում բնության պահպանումն ու կայուն գյուղատնտեսական փորձի առաջխաղացումը: Հիմնելով իր այգին՝ ծրագրի աջակցությամբ նա սկսեց արտադրել օրգանական ազնվամորի` այսպիսով ստեղծելով նաև նոր աշխատատեղեր իր համայնքում: Նրա ազնվամորին օրգանական սերտիֆիկացման փուլում է, այսինքն՝ դրանում չկան արհեստական աճի հորմոններ, պահածոյացնող և անուշահամ նյութեր, և այն պարունակում է ավելի շատ սննդատարրեր և օգտակար հանքանյութեր:

Հայկազ Սիմիկյանը ջանք չի խնայում համոզելու մյուսներին անցում կատարել առանց թունաքիմիկատների մշակման մեթոդներին: Հայ ֆերմներների նախաձեռնությունների ու հաջողությունների մասին է վերոհիշյալ ծրագրի շրջանակներում պատրաստված «Օրգանական հատապտուղը թփից հեռու չի ընկնում» տեսաֆիլմը:

 

Լրահոս

Դիտել ավելին