Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում պայթյուն է որոտացել. կան զոհեր

05 Հուլիս, 2018 23:00
Մեքսիկայում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Մեքսիկայի Տուլտեպեկ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել հրավառիչների պահեստում, ինչի հետևանքով առնվազն 17 մարդ մահացել է:

Ինչպես հաղորդում է Milenio պորտալը, պայթյունի հետևանքով ևս 10  մարդ է տուժել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ փրկարարներն ու բժիշկները:

Ներկա պահին ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները:

Ինչպես նշվում է, պահեստում որոտացած պայթյունի հետևանքով վնասվել է ավելի քան 20 տուն և շուրջ 12 ավտոմեքենա:

 

Լրահոս

Դիտել ավելին