Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ով է իրեն օգնում երեխաների հարցում

05 Հուլիս, 2018 22:27
Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ով է իրեն օգնում երեխաների հարցում

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ինքնուրույն չի կարողանում հասցնել հոգալ երեք երեխաների հոգսերը։ Նա հայտարարել է, որ հաճախ է զանգում քրոջը՝ 20-ամյա Քայլի Ջեներին, ով մի քանի ամիս առաջ է ունեցել իր առաջնեկին,  և նրանից խորհուրդներ հարցնում։

Քիմի խոսքերով՝ Քայլին ավելի լավ է գլուխ հանում նոր ժամանակակից էլեկտրոնային սարքերից և մանկական իրերից։

Այնուամենայնիվ, Քիմը պնդում է, որ ամեն դեպքում լավագույն մայր է համարում իր քրոջը՝ Քլոե Քարդաշյանին, որը երկու ամսական դուստր ունի իր զուգընկերոջից՝ Տրիստան Թոմփսոնից։ Քարդաշյանը գտնում է, որ Քլոեի հետ իրենց դաստիարակության ոճը նույնն է։

 

Լրահոս

Դիտել ավելին