Կարևոր իրադարձություններ

Սպաների բնակարանային խնդիրը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է. Արծրուն Հովհաննիսյան

05 Հուլիս, 2018 17:33
Սպաների բնակարանային խնդիրը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է. Արծրուն Հովհաննիսյան

Սպաների բնակարանային խնդրի համար միջանկյալ լուծում է գտնվելու, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ հարցն իր ուշադրության կենտրոնում է պահում : Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը

«Կանխատեսելի եմ համարում զորացրված կամ զորացրվող սպաների անհանգստությունը բնակարանների հետ կապված: Հարցն իմ ուշադրության կենտրոնում է շուրջ 1 տարի՝ սկսած այն պահից, երբ ՊՆ-ում սկսեց քննարկվել հիպոթեքով նոր սպաներին բնակարան հատկացնելու հարցը: Հարցը գտնվում է պաշտպանության նախարարի և նրա զեկույցից հետո՝ արդեն ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում:

Իմ ունեցած նախնական տեղեկության համաձայն՝ ի սկզբանե առաջարկված մոդելը, որով մատչելի հիպոթեքային վարկերից բացի այլ լուծում չէր առաջարկվում, այդպես չի մնալու: Գտնվելու են այլ լուծումներ»,-նշեց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին