Կարևոր իրադարձություններ

Թերեզա Մեյը նոր հրավեր է ստացել՝ այցելելու Ռուսաստանում անցկացվող ԱԱ-2018-ին

05 Հուլիս, 2018 00:01
Թերեզա Մեյը նոր հրավեր է ստացել՝ այցելելու Ռուսաստանում անցկացվող ԱԱ-2018-ին

Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին նոր հրավեր է ուղարկել՝ այցելելու Ռուսաստան և ներկա գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումներին՝ հրաժարվելով բոյկոտից, քանի որ Անգլիայի հավաքականը դուրս է եկել ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչ՝ հաղթելով կոլումբիացիներին:

Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ նշելով նաև, որ Դաունինգ սթրիթից (վարչապետի նստավայրը) տեղեկացրել են, որ ԱԱ-2018-ին չայցելելու որոշումն ուժի մեջ է մնում, և բրիտանական կառավարության ու թագավորական ընտանիքի ներկայացուցիչները մտադիր չեն այցելել ֆուտբոլային խաղերին:


Վարչապետի գրասենյակից նշել են, որ ԱԱ-2018-ի բոյկոտի հնարավոր չեղարկման մասին լուրերն անհիմն են:

Միևնույն ժամանակ, Լոնդոնում ՌԴ դեսպանությունից հայտնել են, որ բրիտանացի քաղաքական գործիչներին անհատական հրավերեր չեն ուղարկվել:


Հիշեցնենք, որ Բրիտանիայի իշխանությունները ԱԱ-2018-ը բոյկոտելու մասին որոշում էին կայացրել մարտի 4-ին բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ թունավորվել էին ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլիան:

 

Լրահոս

Դիտել ավելին