Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

 

Մեղրաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

04 Հուլիս, 2018 19:30
Մեղրաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեղրաձոր համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջեի միջոցները վատնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քրեական գործով պարզվել է, որ 2005 թվականից Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավար է հանդիսանում նույն համայնքի բնակիչ Կ.Հովհաննիսյանը՝ օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական լիազորություններով, այն է՝ իր իրավասության շրջանակում ընդունել որոշումներ, կազմել արձանագրություններ, արձակել կարգադրություններ, նշանակել և ազատել հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, տնօրինել համայնքի բյուջեի միջոցները, օրենքով սահմանված կարգով ապահովել համայնքի բյուջետային գործընթացի կառավարումը։

Նախնական քննության տվյալներով՝ համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով, որ իր վարորդ, համագյուղացի և ազգական Մ.Հովհաննիսյանը 2014թ. հուլիսի 28-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ աշխատանքային օրերին՝ շուրջ 259 օր, բացակայել է Հայաստանի Հանրապետությունից ու չի ներկայացել աշխատանքի, պատշաճ քայլեր չի ձեռնարկել։ Փոխարենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, անտեսել է նշված հանգամանքը, և չաշխատած օրերի համար Մ.Հովհաննիսյանին փոխանցվել է նշված ժամանակահատվածի աշխատավարձը՝ այդ կերպ համայնքին պատճառելով խոշոր չափերի հասնող նյութական վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մեղրաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

 

Նախաքննության ընթացքում մեղադրյալը վերականգնել է պատճառված վնասն ամբողջությամբ։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին