Կարևոր իրադարձություններ

«Արթիկ» ՔԿՀ տարված հանձնուքի մեջ առկա ծխախոտատուփի գլանակները լցոնված են եղել ոչ գործարանային, յուրահատուկ սուր հոտով հումքով. ԱՆ ՔԿԾ

03 Հուլիս, 2018 15:04
«Արթիկ» ՔԿՀ տարված հանձնուքի մեջ առկա ծխախոտատուփի գլանակները  լցոնված են եղել ոչ գործարանային, յուրահատուկ սուր հոտով հումքով. ԱՆ ՔԿԾ

Հուլիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ա.-ի կողմից բերված հանձնուքը: 

Զննության արդյունքում աշխատակիցները հայտնաբերել են, որ հանձնուքի մեջ առկա ծխախոտատուփերից մեկի պոլիէթիլենային թաղանթի ներքևի հատվածը վնասված է, գլանակներից 7-ի ծայրերը ոլորված են և լցոնված ոչ գործարանային հումքով, որն ունի  յուրահատուկ սուր հոտ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին