Կարևոր իրադարձություններ

Ռայմոնդ Գևորգյանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

03 Հուլիս, 2018 11:14
 Ռայմոնդ Գևորգյանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Այսօր՝ հուլիսի 3-ին,  տեղի ունեցավ  «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի նիստը, որին մասնակցում էր  ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ՝ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նիստը վարեց հոգաբարձուների խորհրդի անդամ՝ Հրանուշ Խառատյանը, ներկայացնելով նիստի օրակարգը:

Oրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի ընդունմանը,  հոգաբարձուներ խորհրդի նախագահի, քարտուղարի ընտրությանը,  կանոնակարգի հաստատմանը և այլ հարցերի:

Հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի նախագահի պաշտոնի համար առաջադրեց Ռայմոնդ Գևորգյանի թեկնածությունը:

Բաց քվեարկությամբ արդյունքում հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Գևորգյանը, քարտուղար՝ Վլադիմիր Վարդանյանը։ 

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին