Կարևոր իրադարձություններ

Ֆուտբոլային խաղերի արդյունքները անսխալ գուշակած ութոտնուկին կերել են

02 Հուլիս, 2018 19:46
Ֆուտբոլային խաղերի արդյունքները անսխալ գուշակած ութոտնուկին կերել են

Գուշակ ութոտնուկը, որ ճիշտ գուշակել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ճապոնիայի հավաքականի արդյունքները, սպանվել է տիրոջ կողմից: Այդ մասին գրում է South China Morning Post-ը:

Ռաբիո մականունով հսկայական ութոտնուկը Ճապոնիայում հանրահայտ է դարձել իր ճշգրիտ կանխատեսումների շնորհիվ: Երկրի հավաքականի մասնակցությամբ խաղից առաջ ծովային կենդանուն գցում էին փոքրիկ շրջանաձև լողավազանը, որի եզրին տեղադրված էին լինում Ճապոնիայի և մրցակից երկրի դրոշները, ինչպես նաև «ոչ-ոքի» նշանով դրոշ: Գուշակ Ռաբիոն ոչ մի անգամ չի սխալվել: Նա կանխագուշակել է Կոլումբիայի հետ խաղում Ճապոնիայի հաղթանակը, Սենեգալի հետ խաղում՝ ոչ-ոքին և Լեհաստանի հետ խաղում՝ պարտությունը:

 

Հոկայդոյի ափերի մոտ Ռաբիոյին բռնած Կիսուո Աբե անունով ձկնորսը որոշել է չսպասել առաջնության ավարտին: Երրորդ գուշակությունից հետո նա կտրատել է ութոտնուկին և վաճառել այլ ծովամթերքի հետ:

View image on TwitterView image on TwitterView image on TwitterView image on Twitter
水原 開@mizuhara_kai
 
 

ラビオくん……

 

Լրահոս

Դիտել ավելին