Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանին առաջին հերթին արհամարհանք են համանախագահող երկրների հանդեպ. Տիգրան Բալայան

02 Հուլիս, 2018 12:52
Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանին առաջին հերթին արհամարհանք են համանախագահող երկրների հանդեպ. Տիգրան Բալայան

Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի Նախիջևանի հատվածում դիրքային ամրապնդման գործողությունները արհամարհանք են համանախագահ երկրների նկատմամբ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նման պահվածքը նորություն չէ․ «Մենք շարունակաբար այս հարցը բարձրացնում ենք ինչպես համանախագահ երկրների, այնպես էլ մեր մյուս գործընկերների ու կազմակերպությունների առջև: Կարծում ենք՝ հենց այստեղ համանախագահները լուրջ անելիքներ ունեն, որովհետև չանսալով նրանց հորդորներին, անելով լրիվ հակառակը, դա առաջին հերթին արհամարհանք է համանախագահ երկրների համար»,-ասաց Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 1-ին գրառում էր, որում ասված էր. «Երեկ երեկոյան և այսօր առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»:
 

Լրահոս

Դիտել ավելին