Կարևոր իրադարձություններ

Իսրայելական տանկերը մոտեցել են Սիրիայի սահմանին

01 Հուլիս, 2018 20:40
Իսրայելական տանկերը մոտեցել են Սիրիայի սահմանին

Իսրայելը Սիրիայի սահմանին լրացուցիչ ուժեր է մոտեցրել։ Այս մասին ասվում է իսրայելական բանակի հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, կիրակի առավոտյան, հուլիսի 1-ին, սահմանին են մոտեցվել զրահապատ տանկերն ու հրետանային ստորաբաժանումները։ Դա արվել է կառավարական սիրիական զորքերի և զինյալների միջև ռազմական գործողությունների լարման հետ կապված իրավիճակը վերլուծելուց հետո։ Նշվում է, որ Իսրայելը Սիրիայի քաղաքացիական պատերազմին չմիջատելու քաղաքականություն է վարում, սակայն անմիջապես կարձագանքի, եթե իր բնակչությանը կամ ինքնիշխանությանը վտանգ սպառնա։ Միևնույն ժամանակ, հրեական պետությունը Դամասկոսից պահանջել է պահպանել 1974 թվականի բաժանման համաձայնագիրը։

Սիրիական Դերաա նահանգում, երկրի հարավ–արևմուտքում, կառավարական բանակաը շարունակում է ահաբեկչական խմբավորումների դեմ օպերացիան, նրանք արդեն մի քանի կետ են կարողացել հետ վերադարձնել։

 

Լրահոս

Դիտել ավելին