Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ընտրությունների օրը սպանել են ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ ակտիվիստին

24 Հունիս, 2018 20:40
Թուրքիայում ընտրությունների օրը սպանել են ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ ակտիվիստին

Թուրքիայի Էրզրում նահանգի Կարաչոբան շրջանում կրակել են ընդդիմադիր «Լավ» կուսակցության տեղի ղեկավար Մեհմեթ Դուրմազին:  РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կուսակցության մամլո քարտուղար Այթուն Չիրայը:

«Դուրմազը մահացել է հրաձգության հետևանքով: Նահանգապետի խոսքով՝ զինված բախումը կենցաղային հողի վրա է տեղի ունեցել և կապված է եղել երկու ընտանիքի միջև հարաբերությունների հետ», - թվիթերյան իր էջում գրել է Չիրայը:

Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է, որ Էրզրումում տեղի ունեցած միջադեպը կապ չունի երկրում այսօր անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին