Կարևոր իրադարձություններ

«Ամենառաբիզ երաժշտության ներքո ջան-ջան ճչացող տղերքին ու հատկապես աղջկերքին, տարեք ԱԱԾ և բացատրադաստիարակչական աշխատանքներ իրականացրեք»

24 Հունիս, 2018 00:20
Հեղինակ՝ Արսեն Բաբայան
«Ամենառաբիզ երաժշտության ներքո ջան-ջան ճչացող տղերքին ու հատկապես աղջկերքին, տարեք ԱԱԾ և բացատրադաստիարակչական աշխատանքներ իրականացրեք»

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի՞նչ կլինի, խնդրում եմ կոռուպցիայի դեմ այս ուժգին պայքարի շրջանակներում մեր փողոցում այս ժամին շատ բարձր միացրած ամենառաբիզ երաժշտության ներքո սուլող ու՝ ջան-ջան ճչացող տղերքին ու հատկապես աղջկերքին, տարեք ԱԱԾ և բացատրադաստիարակչական աշխատանքներ իրականացրեք։ Արդեն անհնար է հանդուրժել։ Ասեմ ավելին, տպավորություն ունեմ, որ իրենք ահագին շատ ժամկետնանց խտացրած կաթ են կերել ու մի զգալի քանակ էլ պահել են, որ ընթացքում ուտեն։

Հ.Գ. բայց #շնորքով կներխուժեք մեր փողոց, #օրենքի_տառինհամապատասխան»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին