Կարևոր իրադարձություններ

Ամերիկուհին 100 դոլարով առաջարկել է տղամարդկանց 8-ամյա դստեր «ծառայությունները»

23 Հունիս, 2018 21:08
Ամերիկուհին 100 դոլարով առաջարկել է տղամարդկանց 8-ամյա դստեր «ծառայությունները»

Տեխասի բնակչուհի 44-ամյա Քերի Սյու Քելին բանտարկվել է 8-ամյա դստեր նկատմամբ կավատության մեղադրանքով՝ տեղեկացնում է New York Post-ը:

Կինը մեղադրվում է մինչև 14 տարեկանը դստերը սեռական բնույթի գործունեության մեջ ներքաշելու համար: Իրավապահները հայտարարել են, որ մայրը սոցցանցերի միջոցով առաջարկել է տղամարդկանց 100 դոլարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ իր 8-ամյա դստեր հետ:

Տղամարդկանցից մեկը դիմել է ոստիկանություն: Ոստիկանները ձերբակալել են կնոջը. նա խոստովանել է իր մեղքը: Այժմ Քերին իր պատիժն է կրում Գրեգի կալանավայրում:

 

Լրահոս

Դիտել ավելին