Կարևոր իրադարձություններ

«Օրենքով գող» «Ալոյի» նկատմամբ դատարանը գրավ է կիրառել

23 Հունիս, 2018 13:35
«Օրենքով գող» «Ալոյի» նկատմամբ դատարանը գրավ է կիրառել
 

Երեկ՝ հունիսի 23-ին,  դատարանը քրեական աշխարհում «Ալո» մականվամբ հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Քննիչը միջնորդել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի հունիսի 20-ի «օրենքով գող» համարվող, ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ալեքսանդր Մակարյանի բնակության վայրում խուզարկություն էր կատարվել ինչի հետևանքով հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով և ստվարաթղթով փաթեթավորված չորացված ու մանրացված դեղնականաչավուն զանգված:

 

Լրահոս

Դիտել ավելին