Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2-ը տեղափոխվել են ԲԿ.

22 Հունիս, 2018 16:32
Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2-ը տեղափոխվել են ԲԿ.

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47.5 կմ հատվածում ճակատ- ճակատի բախվել են Lada մակնիշի 35 MZ 706 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 77 PT 766 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Տուժածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և սահմանազատել տարածքը:

 

Լրահոս

Դիտել ավելին