Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483

  • EUR

    561,5
    569,5

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

«Երևանյան ամառ 2018». ամփոփվել են «Հնչում է Երևանը» երաժշտական փառատոնի արդյունքները

22 Հունիս, 2018 16:00
«Երևանյան ամառ 2018». ամփոփվել են «Հնչում է Երևանը» երաժշտական փառատոնի արդյունքները

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների շրջանակում Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 11-րդ փառատոնի եզրափակիչ համերգը:
Լավագույն տասնյակը գլխավորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, որը փառատոնի 1-ին հորիզոնականը զբաղեցնում է արդեն 6-րդ տարին անընդմեջ: Երկրորդ և երրորդ հորիզոնականները գրավել են Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական և Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցները: «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի դաշնակահար Հայկ Ջուլհակյանը:
Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած դպրոցներին Երևանի քաղաքապետի պատվոգրեր և խորհրդանշական արձանիկ-մրցանակներ է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
Նշենք, որ դպրոցները պայքարել են 10 անվանակարգերում՝ դաշնամուր, լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն և երաժշտական գրականություն:
Հիշեցնենք, որ «Հնչում է Երևանը» փառատոնն անցկացվում է 2007 թվականից և արդեն վեց տարի է, ինչ ընդգրկված է քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին