Կարևոր իրադարձություններ

«Շտապ պետք է անցնել փեսա Միշիկի սեփականությունների օրինականության ստուգմանը»

21 Հունիս, 2018 18:40
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Շտապ պետք  է անցնել փեսա Միշիկի սեփականությունների օրինականության ստուգմանը»

Եվս մեկ կարևոր համակարգային հարց, որը չպետք է մատնվի անուշադրության, ինչպես դրանց կրողներն են փորձում մնալ ծածուկ, ստվերում և ծպտյալ։

Բացահայտել է պետք Միքայել Մինասյանի( հայտնի Միշիկի) ծպտյալ վկաներին հայաստանյան քաղաքական դաշտում, կամ ինքնացահայտվեք՝ պարոնայք, մեկ է բացահայտվելու եք։

Կամ ավելի ճիշտ կլինի մի կողմ քաշվեք, իզուր խաղեր չտաք, և սպիտակ վերնաշապիկներով, եվրոպական կոստյումներով ու անգլերենի տիրապետմամբ մթնոլորտը, ջուրը չպղտորեք, Ձեր պղտորված հոգիներով ու մտքերով։

Իջնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը՞։ Չի լինելու։

Շտապ պետք է փոխել ՀՀ դեսպան հանդիսացող Միքայել Մինասյանին, և անցնել նրա կողմից տնօրինվող սեփականությունների ձեռք բերման օրինականության ստուգմանը, որը հենց կոռուպցիոն շղթաների փայլուն օրինակներ են։

Տակից կամ թիկունքից խաղեր տալու բոլոր տարբերակները պետք է կասեցվեն, միայն հրապարակային և թափանցիկ քաղաքականություն։

Դրանց խելքին նայեք... !!!

 

Լրահոս

Դիտել ավելին