Կարևոր իրադարձություններ

Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն մինչև տարեվերջ. «Փաստ»

21 Հունիս, 2018 08:30
Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն մինչև տարեվերջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ խորհրդարանական խմբակցությունները կոնսենսուսի են եկել միասնական աշխատանքային խումբ ձևավորելու հարցում, որը կնախապատրաստի ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ:  «Փաստ»-ի ունեցած տվյալներով, համաձայնությունը միայն այս հարցով չէ, որ արդեն ձեռք է բերվել: Մասնավորաբար, կա նախնական պայմանավորվածություն՝ արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմբեր-նոյեմբերին: Միակ խոչընդոտն այս հարցում մնում է Ընտրական օրենսգրքի փոփոխության և նոր ընտրությունների անցկացման միջև առկա ժամկետային սահմանադրական սահմանափակումը: Սակայն այս հարցը կարգավորելու համար հիմա, մեր աղբյուրների համաձայն, իրավաբանները «գլուխ են կոտրում»: Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա հիմնականը, որի շուրջ շատ դժվար են համաձայնության գալու, վարկանիշային ընտրակարգի վերացումն է, որին դեմ է միայն ՀՀԿ-ն:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին