Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան և Գերմանիան պայմանավորվել են եվրոգոտու ընդհանուր բյուջե ստեղծելու մասին

19 Հունիս, 2018 23:21
Ֆրանսիան և Գերմանիան պայմանավորվել են եվրոգոտու ընդհանուր բյուջե ստեղծելու մասին

Ֆրանսիան և Գերմանիան համաձայնեցրել են եվրոգոտու ընդհանուր բյուջե ստեղծելու հարցը: France24-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Երկրների առաջնորդներն ընդգծել են, որ ցանկանում են հիմնարար բարեփոխումներ իրականացնել եվրոգոտու բարգավաճման համար: Մակրոնն, իր հերթին, նշել է, որ «դա իրական բյուջե կլինի՝ եկամուտներով և ծախսերով»: Նրա խոսքով՝ Փարիզն ու Բեռլինը հույս ունեն իրենց գաղափարն իրականություն դարձնել մինչև 2021 թվականը:

Մակրոնը նշել է նաև, որ բյուջեի չափը կքննարկվի եվրոգոտու մյուս անդամ երկրների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին