Կարևոր իրադարձություններ

Դոն Պիպոն կալանավորվեց

19 Հունիս, 2018 17:27
Դոն Պիպոն կալանավորվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավարանում այսօր հրավիրված դատական նիստի ժամանակ   որոշեց քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն բերման է ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ ետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:

 

Լրահոս

Դիտել ավելին