Կարևոր իրադարձություններ

Այ այսպես մանր-մանր մսխվել են բյուջեի գումարները

19 Հունիս, 2018 00:10
Այ այսպես մանր-մանր մսխվել են բյուջեի գումարները

Այ այսպես մանր-մանր մսխվել են բյուջեի գումարները: Նման գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ կրթության և գիտության նախարար, ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը ԿԳՆ-ի կողմից հատկացված գումարներով բացված studyinarmenia.org կայքի մասին:

«Անցած տարի ԿԳՆ-ն 3 միլիոն դրամ հատկացրել է այս կայքի «շարունակական զարգացման համար»: Ով կայք վարել է, գիտի՝ այս որակի ու բովանդակության կայք կարելի էր ստանալ 3 օրում, իսկ գումարը տրվել է մեկ տարվա համար»,- գրել է նախարարը: 

 

Լրահոս

Դիտել ավելին