Կարևոր իրադարձություններ

Եվրոպայում ավիաչվերթերի մեկ երրորդը կապված է Ֆրանսիայի կարգավարների գործադուլների հետ

18 Հունիս, 2018 20:30
Եվրոպայում ավիաչվերթերի մեկ երրորդը կապված է Ֆրանսիայի կարգավարների գործադուլների հետ

2004 թվականից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակամիջոցում Եվրոպայում ուշացած ավիաչվերթերի մոտավորապես մեկ երրորդի պատասխանատվությունն ընկած է ֆրանսիացի ավիակարգավարների վրա: Այդ մասին հայտնել է Le Parisien թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Սենատի ֆինանսական կոմիտեի զեկույցը:

«Ֆրանսիայում գործադուլների ամեն օրը շատ ավելի ուժեղ է ազդեցություն գործում երթեւեկության վրա Եվրոպայի օդային տարածությունում, քան գործադուլները Եվրոպայի մյուս բոլոր երկրներում»,- մեջբերում է թերթը զեկույցի հեղինակի՝ ֆրանսիացի սենատոր Վենսան Կապո Քանելի խոսքը:

Հունիսի 18-ին հրապարակված զեկույցում ասված է, որ ֆրանսիացի ավիակարգավարները ռեկորդակիրներ են դարձել այդ ժամանակահատվածում անցկացված գործադուլների քանակով՝ ընդհանուր առմամբ դրանք տեւել են 254 օր:

«Մեր երկիրն է պատասխանատվություն կրում Եվրոպայում կարգավարների աշխատանքի պատճառով ավիաչվերթերի ուշացումների 33 տոկոսի համար»,- հավելել է նա:

Ըստ որում սենատորը նշել է, որ ուշացումների պատճառով ավիաընկերությունների տարեկան կորուստները գնահատվում են մոտավորապես 300 միլիոն եվրո: Սակայն, նրա խոսքով՝ ավիաչվերթերի ուշացումները կապված են ոչ միայն գործադուլների, այլեւ հնացած սարքավորանքի հետ, որն օգտագործում են ֆրանսիացի կարգավարները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին