Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանի լիազորությունները դադարեցվել են

18 Հունիս, 2018 12:42
ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանի լիազորությունները դադարեցվել են

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Մերուժան Սիմոնյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին