Կարևոր իրադարձություններ

Զինվորի հացը գողացողն ազգի դավաճան է. Էդուարդ Շարմազանով

18 Հունիս, 2018 11:41
Զինվորի հացը գողացողն ազգի դավաճան է. Էդուարդ Շարմազանով

Եթե պարզվի, որ ԱԱԾ-ի հրապարակածը իրականություն է, դրան արդարացում չկա: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված աղմկահարույց բացահայտումներին։

«Մեր կուսակցությունը հստակ նշում է` ցանկացած օրինախախտում մեզ համար դատապարտելի է, օրենքի առաջ երկակի ստանդարտներ չպետք է լինեն: Ես նախ և առաջ կրում եմ պատասխանատվություն իմ կուսակցության, բայց և մասնավորապես իմ արարքների համար, իմ ճակատը բաց է, բաց ճակատով ասում եմ՝ նրանք, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող պատժվեն»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ պետք է սպասել բացահայտումներին, թե արարքը կոնկրետ ում կողմից է արվել:

«Արարքը կատարվել է, արդեն դատապարտել է, խայտառակություն է, ում կողմից է կատարվել՝ թող ԱԱԾ-ն պարզի: Երևույթն անթույլատրելի է, ի՞նչ գործ ուներ տուշոնկեն, զինվորի հացը, մնացածը այնտեղ»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, թե իր համար նշանակություն չունի՝ ով է. զինվորի հացը գողացողն ազգի դավաճան է: 

 

Լրահոս

Դիտել ավելին