Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    550
    558

  • RUB

    7,2
    7,45

Կարևոր իրադարձություններ

Կարեն Գրիգորյանը իշխանության ընտրված, լեգիտիմ ներկայացուցիչ է. Արմավիրի մարզպետ

17 Հունիս, 2018 17:20
Կարեն Գրիգորյանը իշխանության ընտրված, լեգիտիմ ներկայացուցիչ է. Արմավիրի մարզպետ

«Պատրաստ ենք ընդունել բոլորին, զրուցել, հասկանալ»,- այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ հանդիպմանը չներկայացան Էջնիծնի քաղաքապետի հրաժարականը պահանջողները։ 

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը տեղեկացրեց, որ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները Էջմիածնում կդադարեցնեն նստացույցն ու հացադուլը: 

«Ես իմ դիրքորոշումն եմ արտահայտում, որն այսօր նաեւ պետության դիրքորոշումն է՝ հորդորում ենք պահպանել հասարակական կարգը՝ հարգելով բոլորի սահմանադրական իրավունքները: Մենք քաղաքապետի հետ քննարկեցինք նաեւ այդ հարցը, իրենք դադարեցնում են ցույցը եւ հացադուլը, այսինքն՝ վերադառնում են բնականոն կյանքին»,- ասաց մարզպետը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պատրաստ են լսել բոլոր կողմերին։

Անդրադառնալով Էջմիածնում ընթացող բողոքի ակցիաներին, մարզպետ Միրիջանյանը նշեց. «Մարզպետի ֆունկցիաների մեջ չի մտնում փողոց փակել կամ բացել, մասնակցել միտինգների։ Մարզպետն ամեն ինչ անում է, որ այդ ամենը դադարի, ինձ համար որպես մարզպետ ամենակարեւորը հասարակական կարգի պահպանումն է»։

Մարզպետը և Կարեն Գրիգորյանը համատեղ հայտնեցին, որ վերջինս շարունակելու է կատարել քաղաքապետի լիազորությունները: Մարզպետն ընդգծեց՝ Կարեն Գրիգորյանը իշխանության ընտրված, լեգիտիմ ներկայացուցիչ է

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին