Կարևոր իրադարձություններ

Էջմիածնի քաղաքապետի առանձնատնից արկղեր են հանել․ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքը խուճապի մեջ է․ «Հրապարակ»

16 Հունիս, 2018 08:15
Էջմիածնի քաղաքապետի առանձնատնից արկղեր են հանել․ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքը խուճապի մեջ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքը խուճապի մեջ է: Մեր տեղեկություններով՝ Էջմիածնի հանրահավաքի նախօրեին գեներալն իր քաղաքապետ որդու միջոցով փորձել է հաշտության եզրեր գտնել Դոն Պիպոյի հետ: «Կարենին ուղարկել է Պիպոյի մոտ՝ հարաբերությունները պարզելու եւ լարված մթնոլորտը թուլացնելու, բայց Պիպոն մինչեւ վերջ չի էլ լսել, ասել է՝ քեզ ասելու բան չունեմ, գնա՝ թող հերդ գա»,- հայտնեց մեր աղբյուրը: Նույն օրը, լուսաբացին, Էջմիածնի քաղաքապետի Տերյան հասցեի առանձնատան հարեւաններն էլ տեսել են, թե ինչպես են քաղաքապետի տնից արկղեր դուրս բերում եւ տեղադրում մեքենաների մեջ: «Նոր լուսանում էր, կցկտուր խոսակցություններ ընկան ականջիս, հասկացա, որ մեքենաները գնում են Հադրութ՝ Մանվելի տուն: Թե ինչ էին տեղափոխում, չգիտեմ»,- ասաց ականատեսը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին