Կարևոր իրադարձություններ

Չնայած ՀՀ-ում վաղուց քաղաքական իրավիճակ է փոխվել, բայց Վանաձորի ավագանիում ամեն ինչ նույնն է. «Ժողովուրդ»

15 Հունիս, 2018 10:17
Չնայած ՀՀ-ում վաղուց քաղաքական իրավիճակ է փոխվել, բայց Վանաձորի ավագանիում ամեն ինչ նույնն է. «Ժողովուրդ»

«Չնայած Հայաստանում վաղուց քաղաքական իրավիճակ է փոխվել, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն այլևս կոալիցիոն գործընկերներ չեն, սակայն Վանաձորի ավագանիում ամեն ինչ առաջվա նման է ընթանում: Մասնավորապես՝ ավագանու ՀՅԴ և ՀՎԿ (այժմ՝ ՕԵԿ) խմբակցությունները շարունակում են մնալ դեռևս ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կողքին և չեն փորձում նրան պաշտոնանկ անելու գործընթաց սկսել: Իրենց պահվածքն էլ պատճառաբանում են հայտնի արտահայտությամբ՝ «ինչ անում, քաղաքի համար ենք անում»:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վանաձորի ավագանու ՀՅԴ-ական անդամ Արևիկ Լոքյանն ասել է. «Մենք ոչ մեկի հետ էլ չենք միացել, որպես ավագանի հարցին պատասխանում եմ, մեր աշխատելաոճում փոփոխություն չկա: Կարևոր չէ` մենք ԲՀԿ-ին միացած կլինենք, թե ՀՀԿ-ին, մենք մեր ձայնի տերն ենք»: ՕԵԿ-ից խմբակցության ղեկավար Կարեն Դավթյանն էլ ասել է, թե իրենց դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել, իմաստ էլ չկա փոխելու»,-գրում է թերթը:


 
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին