Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,09
    7,39

Կարևոր իրադարձություններ

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ալկոհոլի ազդեցության տակ ուղևորները ծեծել են միմյանց ու հայհոյել

14 Հունիս, 2018 16:15
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ալկոհոլի ազդեցության տակ ուղևորները ծեծել են միմյանց ու հայհոյել

Հունիսի 14-ին` ժամը 03.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում անկարգ ուղևոր կա: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված չվերթի ուղևորներ ՌԴ քաղաքացիներ 1982 թ. ծնված Անտոն Ն.-ն, 1987 թ. ծնված Ալեքսեյ Ի.-ն և 1967 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքնաթիռի սրահում վիճաբանել են միմյանց հետ, տվել են փոխադարձ հայհոյանքներ և ծեծել միմյանց:

Ալեքսեյ Ի.-ի ճակատային հատվածում առկա է տեսանելի մարմնական վնասվածք:
Նշված անձինք ժամը 05.20-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին