Կարևոր իրադարձություններ

«Ես Նորատուսցի Կարենն եմ, ում ուզում եք՝ զանգեք…». միջադեպ Մարտունի-Գետափ ճանապարհին

09 Հունիս, 2018 20:24
«Ես Նորատուսցի Կարենն եմ, ում ուզում եք՝ զանգեք…». միջադեպ Մարտունի-Գետափ ճանապարհին

1in.am-գրում է 

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կարեն Օհանյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:
Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը 29-ամյա Կարեն Օհանյանին մեղադրանք էր առաջադրել որպես զենք գործածված առարկայի գործադրումով կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ Սահակ Ս.-ն իր մայրիկ Լալայի հետ «Գազելով» Երևանից ուղևորվել է Աստղաձոր: Մարտունի-Գետափ-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Երանոս գյուղի դիմաց, մեքենայի գազը սառել է:

Սահակը մեքենան կանգնեցրել, զանգել է համագյուղացուն, որ օգնության հասնի:
Նույն ժամանակ Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Օհանյանը «Մերսեդես» մեքենայով իր ընկեր Վահանի հետ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհով ընթացել է դեպի Վարդենիս:

Սահակ Ս.-ի մեքենայի կայանման վայրի մոտ Կարեն Օհանյանի մեքենայի գազը վերջացել է: Նա նույնպես կանգնեցրել է մեքենան, մոտեցել է Սահակին, պահանջել է, որ նա քարշակելով իր մեքենան հասցնի մոտակա գազալցակայան: Սահակն ասել է, թե իր մեքենայի գազը սառել է, չի կարող քարշակել մեքենան, միաժամանակ ասել է, թե օգնության է սպասում իրենց գյուղից:

Կարեն Օհանյանն առաջարկել է, որ Սահակը օգնության եկող համագյուղացուն զանգի ու ասի, որ նա հետը նաև բենզին բերի՝ իր մեքենայի համար, ինքը փողը կտա:

Շարադրությունը՝ 1in.am

 

Լրահոս

Դիտել ավելին