Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ադրբեջանական կողմի հայտարարությանը Նախիջևանում 11 000 հեկտար տարածք գրավելու մասին

09 Հունիս, 2018 19:01
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ադրբեջանական կողմի հայտարարությանը Նախիջևանում 11 000 հեկտար տարածք գրավելու մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ադրբեջանական կողմի հայտարարությանը Նախիջևանում 11 000 հեկտար մակերեսեով տարածք գրավելու մասին:

«Ինչի՞ համար է այդ համեստությունը: Միանգամից հայտարարեք 110 000 հեկտարի մասին: Ինչ-որ մեկը ծարավ է հաստատելու և «լայքելու»», - թվիթերյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բանակը 11 000 հեկտար տարածք է գրավել հայկական կողմից: 


 

Լրահոս

Դիտել ավելին