Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09 Հունիս, 2018 11:25
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հունիսի 8-9-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երեւան քաղաքի Քանաքեռի 14-րդ փողոցի մոտակայքում գտնվող այգում այրվել է 400 քմ բուսածածկույթ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երեւանի գծամասի տարածքում՝ 400 քմ խոտածածկույթ եւ 40 փայտակոճղ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել:

 

Լրահոս

Դիտել ավելին