Կարևոր իրադարձություններ

«Մի անգամ Հոլիվուդում». Ալ Պաչինոն կնկարահանվի Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում

08 Հունիս, 2018 00:28
«Մի անգամ Հոլիվուդում». Ալ Պաչինոն կնկարահանվի Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում

Հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն միացել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի դերասանական կազմին:  Ինչպես հայտնում է Variety-ին, լեգենդար դերասանը Տարանտինոյի աստղաշատ ֆիլմում մարմնավորելու է Մարտին Շվարցի դերը, որը որպես գործակալ է աշխատում Լեոնարդո ԴիԿապրիոյի կերտած Ռիք Դալթոնի կերպարի համար:  Ինչպես նշվում է, սա կլինի Ալ Պաչինոյի առաջին համագործակցությունը Տարանտինոյի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆիլմում նկարահանվելու հրավեր են ստացել նաև Բրեդ Փիթը, Մարգո Ռոբին և Շերոն Թեյթին: 

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1969 թվականին Լոս Անջելեսում՝ ներկայացնելով հեռուստատեսային վեսթեռնների նախկին աստղ Ռիք Դալթոնի և նրա կրկնորդ Քլիֆ Բուտի պատմությունը:   

 

Լրահոս

Դիտել ավելին