Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները

08 Հունիս, 2018 10:35
Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները

Հայաստանում այսօր՝ հունիսի 8-ին մեկնարկել են միասնական քննությունները:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի որոշմամբ միասնական քննությունների ժամանակացույցը փոփոխության էր ենթարկվել. Որոշվել էր, որ դիմորդների գիտելիքների ստուգումը կսկսվի ոչ թե հունիսի 1-ից, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ հունիսի 8-ից: Այս հետաձգումը

Նշենք, որ այսօր մասնավորապես կկայանան «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական քննությունները: Դրանք կանցկացվեն մարզերում և Երևանում տեղակայված 12 քննական կենտրոններում:

Հունիսի 12-ին տեղի կունենա «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննությունը, հունիսի 15-ին՝ «Ֆիզիկա», հունիսի 19-ին՝ «Օտար լեզու», հունիսի 22-ին՝ «Մաթեմատիկա»` հունիսի 25-ին՝ «Հայոց պատմություն» եւ «Քիմիա», հունիսի 27-ին՝ «Ռուսաց լեզու»:

Ինչ վերաբերում է ավարտական քննություններին, փոփոխվել են 9-րդ եւ 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված  օրերը:

ԿԳ նախարարը քննությունների հետաձգումը հիմնավորել էր նրանով, որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել եւ լավ չեն պարապել քննությունների համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին