Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանը որոշել է ընկերոջ որդուն մարզպե՞տ նշանակել. «Ժամանակ»

08 Հունիս, 2018 08:43
Ծառուկյանը որոշել է ընկերոջ որդուն մարզպե՞տ նշանակել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ կարող է նշանակվել այս պահին ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրեն  Գագիկ Միրիջանյանը:

Միրիջանյանը որոշ ժամանակ աշխատել է առողջապահության փոխնախարար, իսկ դրանից առաջ Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարն էր:

Գագիկ Միրիջանյանը վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է: Իսկ ինչ կապ ունի Գագիկ Միրիջանյանը ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի հետ, եթե նկատի ունենանք, որ այս տեղը տրված է «Ծառուկյան» դաշինքին:

Այս ընտրության հետեւում չկա որեւէ քաղաքական կոնտեքստ, ուղղակի Մուշեղ Միրիջանյանը եւ Գագիկ Ծառուկյանը ընկերներ են, եւ Ծառուկյանը որոշել է ընկերոջ որդուն աշխատանքի տեղավորել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին