Կարևոր իրադարձություններ

ՃՈ աշխատակիցները ավելի քան 168 մլն դրամի տուգանքներն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց անվամբ

07 Հունիս, 2018 22:09
ՃՈ աշխատակիցները ավելի քան 168 մլն դրամի տուգանքներն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց անվամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում իշխանությունը պետք է հավասարաչափ բաշխված լինի: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ինքն էլ հայտարարել է, որ սուպերվարչապետությունը պետք է վերանա, սակայն դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի:

«Իշխանությունը հավասար բաշխելը նշանակում է անիշխանություն, որովհետև նույն Գերմանիայում, որտեղ կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկիր է, իշխանությունը հավասարաչափ բաշխված չէ, և Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասարաչափ բաշխված չի լինելու: Պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն: Մեծ Բրիտանիայում էլ իշխանությունը հավասարաչափ չէ բաշխված. Կա թագուհի, կա վարչապետ, կան խորհրդարանի պալատներ, և ոչ մեկ չի կարող ասել, որ իշխանությունն այնտեղ հավասար է բաշխված»,- ասաց Փաշինյանը

Նա հավելեց՝ եթե որևէ մեկը խոսում է իշխանությունը հավասար բաշխելու մասին, նա խոսում է իշխանության չգոյության մասին: «Մենք, իհարկե, թույլ չենք տա, որ երկրում լինի երկիշխանություն կամ եռիշխանություն, որովհետև դա անպատասխանատու է պետության նկատմամբ»,- ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ նախագահի լիազորություններն ավելացնելու անհրաժեշտության մասին: Նա կարծիք է հայտնել, թե ժամանակն է, որ քննարկեն, որպեսզի իշխանությունը հավասարաչափ բաշխված լինի:

 

Լրահոս

Դիտել ավելին