Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Հայ-իրանական գործարար համաժողովը կօգնի բացահայտել Հայաստանը՝ որպես հնարավորությունների երկիր. ՀՀ վարչապետ

15 Հոկտեմբեր, 2015 11:42
Հայ-իրանական գործարար համաժողովը կօգնի բացահայտել Հայաստանը՝ որպես հնարավորությունների երկիր. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի մասնակցությամբ Երևանում տեղի ունեցավ հայ-իրանական միջկառավարական գործարար համաժողովը:

Համաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նշեց, որ իրանցի գործընկերների հետ համագործակցությունը կարող է հետաքրքիր լինել զբոսաշրջության, մշակվող արդյունաբերության, տեքստիլի, տրանսպորտի ոլորտներում. «Այս ամենը խոսում է ներդումային և գործարար բազմաթիվ հնարավորությունների մասին»:

«Մեր երկրների միջև տնտեսական համագործակցությունը, հարաբերությունների զարգացման առումով կարևոր նշանակություն ունի: Երկկողմ տրանսպորտային փոխադրումների ակտիվացման առումով կարևոր է արդեն մեկնարկած Հյուսիս- Հարավ ճանապարհահատվածի միջանցքի ծրագիրը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը: Չեմ կարող չանդրադառնալ նաև էներգետիկ ոլորտում մեր համագործակցությանը: Վստահ եմ, որ այդ ծրագրերը նոր թափ կհաղորդեն տարածաշրջանային զարգացմանը»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքերով՝ այս համաժողովը կօգնի նաև բացահայտել Հայաստանը՝ որպես հնարավորությունների երկիր, աշխարհագրական դիրքով և բազմաթիվ երկրների հետ համագործակցության ձևաչափով երկիր, որտեղ յուրաքանչյուր նոր նախաձեռնության նկատմամբ կլինի առանձնահատուկ, գործարարների կարիքների վրա հիմնված մոտեցում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին